Քուն, քնի խանգարումներ
22 զարմանալի փաստ քնի մասին. news.am
Մեր ժամանակի մեկ երրորդը անց ենք կացնում երազների զարմանահրաշ աշխարհում։ Դեռեւս 25 տարի առաջ գիտնականները շատ քիչ բան գիտեին գիշերային երազների մասին։ Այժմ փորձագետներին հայտնի են քնի մասին մի քանի հետաքրքիր փաստեր, հայտնում է Քլիվլենդի կլինիկան։
- Մենք ավելի լավ ենք քնում նորալուսնի, քան լիալուսնի ներքո՝ թեպետ պատճառները դեռ բացահայտված չեն։
- Եթե քնում եք անկողին մտնելուց հետո հինգ րոպեում, ապա Ձեզ մոտ քնի պակաս կա։ Նորմալ է, երբ մարդը քնում է պառկելուց հետո 10-15 րոպեի ընթացքում։
- Ծովային ջրասամույրներն ձեռք-ձեռքի տված են քնում, այդ պատճառով ջրի հոսանքը նրանց իրարից չի բաժանում։
- Մարդու մոտ հոգնածությունն իր գագաթնակետին է հասնում գիշերը ժամը երկուսին եւ ցերեկը ժամը երկուսին, այդ պատճառով ճաշից հետո մարդիկ հաճախ քնել են ուզում։
- Երկուշաբթի օրը դժվա՞ր եք արթնանում. հանգստյան օրերի ժամանակ խախտված բիոռիթմն է մեղավոր։
- Մարդիկ միակ կաթնասուններն են, ովքեր կարողանում են ինքնակամ հետաձգել իրենց քունը։
- Սթրեսը, ֆիզիկական եւ հոգեկան հիվանդությունները, կյանքի կամ քնի արարողության փոփոխությունները, ընտանեկան խնդիրները, գիշերային հերթափոխով աշխատանքը, դիետան եւ վարժությունները կարող են անքնության պատճառ դառնալ։
- Առավոտյան անկողնուց վեր կենալ չկարողանալը հիվանդություն է, որը վկայում է թերսնման, դեպրեսիայի եւ այլ խնդիրների մասին։
- Անքնությունը սահմանվում է ոչ թե քնի տեւողությամբ, այլ քնկոտության վիճակով, կենտրոնանալու ունակությամբ, գլխացավերի առկայությամբ եւ նյարդայնացած վիճակով։
- Անգլիական բուլդոգը շան այն միակ տեսակն է, որը տառապում է քնի ապնոէով։
- 16 Ժամից ավելի արթուն վիճակը կարող է այնպես ազդել մարդու վարքագծի վրա, ինչպես նրա արյան մեջ 0,5% ալկոհոլի առկայությունը։
- 17-րդ դարում քնի ընթացքում արթնանալը նորմալ երեւույթ է համարվել։ Մարդիկ քնել են երկու «հերթափոխով» երկժամյա ընդհատումներով՝ աղոթելու եւ ինտիմ հարաբերություններ ունենալու համար։
- Երկար ժամանակ չքնելը նույնն է, ինչ հաց չուտելը, քանի որ լեպտին հորմոնի (հորմոն, որը կարգավորում է մեր ախորժակը) մակարդակն ընկնում է։
- Ավտովթարներն ավելի քիչ կլինեն, եթե մարդիկ անցում չկատարեն ամառային ժամանակի։
- Անգլիայում կար հատուկ պաշտոնյա, ով ամեն առավոտ մարդկանց արթացնում էր դուռը թակելով՝ աշխատանքից չուշանալու համար։
- Ճապոնիայում բավականին նորմալ է համարվում աշխատավայրում քնելը։ Սա նշանակում է, որ աշխատակիցը չափազանց շատ է աշխատել կամ ուժասպառ է։
- Ավտովարձակալության որոշ ընկերություններ իրենց պայմանագրերում ներառել են հատուկ մի կետ, ըստ որի վարձակալին չի թույլատրվում մեքենա վարել, եթե նա քնել է վեց ժամից պակաս։
- Մշտական անքնություն լինում է սգի մեջ գտնվող մարդկանց մոտ։ Նման դեպքերում պետք է քնաբեր ընդունել։
- Կանոնավոր մարզվելը կօգնի պայքարել անքնության դեմ։ Անկանոն մարզվելը կամ քնելուց առաջ վարժություններ կատարելը կարող է հակառակ ազդեցությունն ունենալ։
- Այսօր մարդկանց 75%-ը գունավոր երազներ է տեսնում։ Մինչ գունավոր հեռուստատեսության ի հայտ գալը մարդկանց միայն 15%-ն էր գունավոր երազներ տեսնում։
- Կետերն ու դելֆինները կիսաքնում են։ Նրանց ուղեղի մի կիսագունդը միշտ արթուն է։
- Մեր ժամանակների անքնության պատճառներից մեկն էլ 24-ժամյա ինտերնետն է։
10.09.2014 Սկզբնաղբյուր. med.news.am
Լուսանկարը. vdogonky.com
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համարպատասխանատվություն չի կրում
Loading...
Կարդացեք նաև
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Դդում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Դիմակներ` մազերի համար
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ